16.04.2026
Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում։


Պատվիրակության ղեկավար կազմում էին Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը:


Կողմերն ամփոփել են ծրագրի ընթացիկ փուլում արձանագրված զարգացումները՝ անդրադառնալով նախորդ առաքելությունից հետո կատարված աշխատանքներին և նախատեսված քայլերի առաջընթացին։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի արդիականացման գործընթացին, Ազգային արխիվի թվայնացման հաստատված հայեցակարգի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև արդեն իրականացված և շարունակվող աշխատանքներին։


Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն էական դեր ունի նախարարության թվայնացման գործընթացների խորացման, կառավարման արդյունավետության բարձրացման և ժամանակակից տվյալահենք լուծումների ներդրման գործում։

Մանասյան. Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է
Հաջորդ նորություն next