16.04.2026
Հորմուզի նեղուցի իրականությունը տարբերվում է Պենտագոնի զեկույցներից
prev Նախորդ նորություն

Սրբազանի կեցավայրի խուզարկությունը դարձավ իշխանության սեփական դատավճիռը

Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը դիտելիս մի միտք էր անընդհատ հետապնդում ինձ։ Մտածում էի՝ լավ է Ավետարան չեն գտել։ Հատկապես լավ է, որ Հովհաննու Հայտնությունը չեն կցել քրեական գործերին, թե չէ 18 արդարներին նաև Ահեղ դատաստանի պլանավորումն էր մեղսագրվելու…


Իսկ եթե լուրջ, ապա արդեն տևական ժամանակ է ինձ համար մեկ բան շատ հստակ է՝ 18 արդարների գործով ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ ճիշտ հակառակը՝ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին։


Դատավճիռն էլ արդեն հասունանում է։ Եվ դա լինելու է այն վճիռը, որը երբեք չի մաքրվելու դավաճան իշխանությունների ճակատից։ Մինչ Ահեղ դատաստան հենց այդ վճռով են հիշվելու նրանք սերունդների մեջ։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ընդդիմությանն անհրաժեշտ է հետևողական աշխատանք, ոչ թե ցուցադրություն
Հաջորդ նորություն next