15.04.2026
Անցումային ժամանակահատվածում ԲՈՒՀ-եր ընդունելության ընթացակարգի որոշ դրույթներ կհստակեցվեն
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի՝ ԱԳՆ եվրոպական հարցերով լիազոր նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադն ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:


Բենժամեն Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, ՀՀ-ում Ֆրանցիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը կանգ են առել Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարերի մոտ:


Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, Բենժամեն Հադադը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, հետո շրջել նաև թանգարանի վերջին սրահում՝ բացօթյա ներքին բակում, որի կիսաշրջանաձև, տասներկու հավասար հատվածների բաժանված բազալտե պատի վրա փորագրված են ակնառու պետական գործիչների, դիվանագետների, գիտնականների, գրողների` Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը:


Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը Հադադին է նվիրել ՀՑԹԻ ֆրանսերեն պատկերագիրք և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքույկը:

Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին