14.04.2026
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին
prev Նախորդ նորություն

Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու. Ալեն Սիմոնյան

Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն: Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք հայ գործարարները Ռուսաստանում խնդիրներ կունենան:


"Բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք՝ փորձելով դրանց լուծում տալ: Մենք որևէ սպառնալիք մեզնից չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ և եթե ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների միջև գոյություն ունեն, մի պահ այդ հարցերը շատանում են, մի պահ՝ քչանում’’,-շեշտեց Սիմոնյանը:


Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կմեկնի Ստամբուլ.


"Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ",- մանրամասնեց նա:


Մասնավորապես, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի ապրիլի 16-19-ին՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում հարկային ոլորտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին