15.04.2026
Ժամանակն է ձևավորելու և ամրապնդելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը
prev Նախորդ նորություն

Խոշոր բիզնեսի հետ հանդիպումն «անեստեզիայի» նպատակ էր հետապնդում

Խոշոր բիզնեսի հետ հանդիպումն «անեստեզիայի» նպատակ էր հետապնդում՝ հանգստացնել գործարարներին Ռուսաստանի կոշտ հայտարարություններից, ինչպես նաև արդեն որոշակի սահմանափակումներից հետո:


Բիզնեսը, սովորաբար, ողնուղեղի մակարդակով է զգում վտանգը: Իսկ նախընտրական շրջանում բիզնեսի նման անորոշությունը կարող է որոշ մարդկանց «քթերից դուրս գալ»:


Իհարկե, ի տարբերություն հասարակության լայն զանգվածների, բիզնեսմենի ականջին «լապշա կախելն» այդքան էլ հեշտ չէ…, որովհետև բիզնեսմենին, որը տասնամյակներ շարունակ, ամենօրյա ռեժիմով փորձում է արտահանման համար շուկաներ փնտրել կամ ներկրման համար էժան հումքի և ապրանքների արտադրողներ գտնել, նոր շուկաների և ճանապարհների մասին հեքիաթներով դժվար է հանգստացնել… հատկապես, երբ ինքդ ամեն ինչ արել ես, որ Ռուսաստանի շուկաներից կախվածությունը հասցնես պատմական մաքսիմումի…

Ջերմուկը վկա…


Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան

 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին