Իրանը հայտնել Է Հորմուզի նեղուցի բացման պայմանը
Հնարավոր չէ խնդրել հրադադար, ընդունել պայմաններ, համաձայնել կրակի դադարեցմանը, որը վերաբերում է նաև Լիբանանին, իսկ հետո տեսնել, թե ինչպես է ձեր դաշնակիցը [Իսրայելը] պարզապես սպանդ իրականացնում։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «պետք է ընտրություն կատարի», թե ինչ է ուզում՝ պատերազմ, թե խաղաղություն։
Այն հարցին, թե արդյոք Իրանը դուրս կգա բանակցություններից, եթե Իսրայելի հարվածները շարունակվեն, նա պատասխանել է. «Մենք մեծապես կենտրոնացած ենք ողջ Մերձավոր Արևելքի բարօրության վրա»։
Խաթիբզադեն վերահաստատել է, որ համաձայնությունը ներառում է Լիբանանը, և Իրանն ու իր դաշնակիցները պատրաստ էին «հրադադարն ընդունել միայն այդ պայմաններով»։
Փոխնախարարը հայտարարել է, որ անցած գիշեր շարունակվել է կողմերի միջև Պակիստանի միջոցով «հաղորդագրությունների փոխանակումը»։
Նա հավելել է, որ Իրանը «կենտրոնացած է այս գործընթացի ավարտի վրա», քանի որ դա «բխում է երկրի ազգային շահերից»։
Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի անունից բանակցությունները վարելու է Ջեյ Դի Վենսը, իսկ Իրանի անունից՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։