Առաջիկա ընտրություններին գնացող ուժերի համար պարզ թեստ
Հայաստանում 90-ականներին լումայի անհետացումը ներկայացվեց որպես տեխնիկական մանրուք։ Իրականում դա քաղաքական որոշում էր՝ լուռ ընդունում, որ ինֆլյացիան կոտրել է արժեքի չափման հիմքը։
Այսօր, երբ կրկին խոսվում է տնտեսական զարգացման մասին, արժե տալ մի պարզ հարց․ ինչո՞ւ ենք մենք ապրում առանց մանրի։
Լումայի բացակայությունը ոչ միայն պարզեցնում է հաշվարկը։ Այն նաև լեգիտիմացնում է "կլորացված" գները։
Իսկ "կլորացված գինը" գրեթե միշտ աշխատում է սպառողի դեմ։
Սա մանր հարց չէ։ Սա ամենօրյա միկրոգնաճ է, որը ոչ ոք չի հաշվարկում, բայց բոլորը վճարում են։
Ուստի հարցը շատ ավելի խորն է՝
պետությունը պաշտպանո՞ւմ է արժեքի ճշգրտությունը, թե՞ հաշտվել է դրա խեղաթյուրումների հետ։
Առաջիկա ընտրություններին գնացող ուժերի համար սա պարզ թեստ է․ կտեսնե՞ն այս խնդիրը, թե՞ կշարունակեն խոսել միայն մեծ թվերով՝ անտեսելով փոքր, բայց իրական կորուստները։
Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյան