7.04.2026
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերքներ են հանձնել ոստիկանությանը
prev Նախորդ նորություն

Հայաստանը զբոսաշրջիկների թվի պատմական ռեկորդ է արձանագրել

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 453.138 զբոսաշրջիկ․ այս ցուցանիշը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։


Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Պապոյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։


«Մասնավորապես, այս տարվա երեք ամիսներին Հայաստան է եկել 453.138 զբոսաշրջիկ։ Սա 18,2 տոկոսով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը։


Գևորգ Պապոյանը մատնանշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։

Եղանակի տեսությունը Հայաստանում. անձրևներ Երևանում և առատ ձյուն լեռներում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը