7.04.2026
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Մայրության տոնի առթիվ
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերքներ են հանձնել ոստիկանությանը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:


«Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող մատուռի մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-103» տիպի ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, երկփողանի կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ, սվին-դանակ և զինվորական պարագաներ։


Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։


Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Մեղրիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։


Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից տարածքում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում:

Հայաստանը զբոսաշրջիկների թվի պատմական ռեկորդ է արձանագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը