7.04.2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
prev Նախորդ նորություն

Անահիտ Ավանեսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. «Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց»

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը. ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի: Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են:


Երկու զինվորի հպարտ մամա»,-նշել է նա։


Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին հարցրել են՝ ինչո՞ւ նրա որդին չի ծառայել, ինչին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է.«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,-լրագրողի հարցին ի պատասխան ասել պատգամավորը:

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը