7.04.2026
Լուսանկարը` kremlin.ru
prev Նախորդ նորություն

Էլիտան խաղից դուրս է

«Հրապարակ»․ թերթը գրում է.


Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում Վարչաբենդի եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է:


Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաեւ՝ պետապարատի աշխատողներին․ ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:


Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ՔՊ-ականներ են մասնակցել, էլիտան պակասել է, եթե չասենք` հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել․ Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանը, Սոնա Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանը ու եւս մի քանիսը:


Եվ երրորդ․ մասնակիցներն անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել։ Փոխարենը ՔՊ-ի սրտիկի լոգոյով քաղցրավենիք են տվել մասնակիցներին։ Համերգը սկսվել է նախատեսվածից մի փոքր ուշ, եւ ողջ ընթացքում դահլիճում քաղաքացիական հագուստով աչալուրջ հսկել են ՊՊԾ աշխատակիցները՝ լարվածության մեջ պահելով մասնակիցներին։ Այնտեղ է եղել նաեւ Սուրբ Աննա եկեղեցում երկվորյակներին հարվածած նեղաչք թիկնապահը:


 

Բանակ՝ ոմանց համար, արտոնություններ՝ մյուսների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը