7.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ն պետք է նրբանկատություն ցուցաբերի ՀՀ-ի հետ. Լուկաշենկո

Լուսանկարը` ՌԲԿ
Լուսանկարը` ՌԲԿ

Հայաստանում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակի և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ֆոնին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է առավելագույն նրբանկատություն և զգուշություն ցուցաբերի Երևանի հետ երկկողմ երկխոսություն կառուցելիս:


Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։ Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ չնայած ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում հայկական կողմի ակտիվության նկատելի նվազմանը, երկիրը պաշտոնապես մնում է դրա անդամ։


Երկրի ղեկավարի խոսքով՝ ամառային նախընտրական արշավի նախաշեմին իրավիճակը հանրապետությունում դաշնակիցներից պահանջում է հատուկ հավասարակշռվածություն։ Երևանի հետագա դիրքորոշումը պարզաբանելու նպատակով Լուկաշենկոն առաջարկել է կազմակերպության գլխավոր քարտուղարին անձամբ այցելել Հայաստան և ուղիղ խորհրդակցություններ անցկացնել երկրի ղեկավարության՝ վարչապետի, նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։


Դա, ըստ Բելառուսի նախագահի, թույլ կտա բացահայտ քննարկել ՀԱՊԿ հարթակում փոխգործակցության հեռանկարներն ու ապագա ձևաչափը։


Երևանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների սառեցումը համակարգային բնույթ ստացավ 2021-2022 թվականների սահմանային սրացումներից հետո։ Ի պատասխան հայկական կողմի հարցումների՝ Կազմակերպությունն առաջարկեց սահմանին տեղակայել սեփական դիտորդական առաքելությունը և տրամադրել ռազմատեխնիկական օգնության փաթեթ։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը հրաժարվեց ընդունել այդ նախաձեռնությունը՝ իր որոշումը հիմնավորելով նրանով, որ դաշինքի գործընկերները հստակ քաղաքական գնահատական չեն տվել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի գործողություններին։


ՀԱՊԿ մեխանիզմների փոխարեն Երևանը նախընտրեց հրավիրել Եվրոպական միության երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելությունը (EUMA)։ Այս քայլը Մոսկվայի կողմից խիստ քննադատության արժանացավ. Ռուսաստանում եվրոպացիների ներկայությունը գնահատեցին որպես Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու Արևմուտքի աշխարհաքաղաքական փորձ, ինչպես նաև ԵՄ առաքելությանը մեղադրեցին Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու մեջ։ Այս սուր տարաձայնությունների ֆոնին Հայաստանն ի վերջո փաստացի «սառեցրեց» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

Կարևոր քայլ է, բայց բավարար չէ. Ալիևը Թբիլիսիում խոսել է ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը