3.04.2026
Զորավարժադաշտում ողբերգական ելքով պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով
prev Նախորդ նորություն

Դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ

Նիկոլ Փաշինյանի միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն: Այս մասին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:


«Երեկ փաստաբան Վարդուհին  Էլբակյան է կեսօրին այցելել իրեն, ինքնազգացողությունը լավ չի եղել, դրա համար գիշերը նորից գնացել ենք իր մոտ, կրկին գանգատներ կային, իհարկե, հիվանդություններ կան, որոնք ես ուղղակի չեմ կարող հրապարակել, ու անգամ մենք չէինք իմացել, որ որոշ վիրահատություններ է տարել»,-ասաց պաշտպանը:


Թե ինչու են որոշել «Աբովյան» ՔԿՀ տեղափոխել, որտեղ և´ անչափահասների, և´ կանանց գաղութն է, Լուսինե Մարտիրոսյանն ասաց` պատճառը կրթության իրավունքի ապահովումն է։ Իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել` իբր ապահովում են կալանավորի կրթության իրավունքը:

Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխում են հիվանդանոց
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար