Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝
• գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները,
• Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։
Նախարարությունից տեղեկացնում են, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները՝ ուղղված ներկայացված նախագծերի կատարելագործմանը։ Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները՝ նոր Սահմանադրության նախագծման ուղղությամբ։