31.03.2026
Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը
prev Նախորդ նորություն

Ամերիկյան համալսարանը ինչի՞ց ելնելով է անցել հեռավար ուսուցման

Նախ ինքնին հետաքրքիր է, Ամերիկյան համալսարանը ինչի՞ց ելնելով է անցել հեռավար ուսուցման՝ իբրեւ թե Իրանի հարվածի վտանգի պատճառով: Ո՞վ է համալսարանին տվել այդպիսի հանձնարարական, ո՞ր կառույցն է արել այդպիսի կոչ: Թե՞ ամեն կրթական հաստատություն ինքը կարող է որոշել Իրանի հարվածի վտանգ ու հենց դրա բացատրությամբ անցնել ինչ որ ռեժիմի:


Այն ո՞վ էր հայտարարում, որ Հայաստանում իբրեւ թե աշխատում են ինստիտուտները, եւ վարչապետը կարող է «ուրախ ավտոբուսում» լինել, իսկ ինստիտուտները՝ գործել:


Ո՞ր ինստիտուտն է գործել Ամերիկյան համալսարանի պարագայում: Հայաստանի ո՞ր ինստիտուտի հետ է համալսարանը կայացրել Իրանի հարվածի վտանգից ելնելով հեռավար ուսուցման անցնելու որոշումը: Եթե չի եղել որեւէ այդպիսի ճշգրտում, որեւէ խորհրդակցություն, համալսարանն ի՞նչ իրավունքով է կայացրել այդպիսի որոշում:


Եթե թվում է, թե խոսքը համալսարանի «ներքին գործի» մասին է, մեղմ ասած չարաչար սխալվում եք: Չի կարող պետության ներսում լինել որեւէ կրթական, հանրային, որեւէ տեսակի հաստատություն, որը ինքն իրեն կորոշի, թե արտաքին որեւէ վայրից կա հարվածի վտանգ, ու կկայացնի այդ մասին իրազեկումով ուղեկցվող որոշում: Որովհհետեւ այն ուսանողները, որոնք հարվածի վտանգի հետեւանքով նստում են տանը՝ ունեն հարազատներ, բարեկամներ, ընկերներ, որոնց մի զգալի մասին հավանաբար փոխանցում են տեղեկությունը, հետո նրանք էլ իրենց ծանոթներին՝ թե գիտեք, ամերիկյան համալսարանը այսպես-այսպես: Կարծում եմ պատկերացնում եք, թե ինչ շղթա կարող է գնալ դրա հետեւանքով:


Ըստ այդմ, եթե Ամերիկյան համալսարանը կայացրել է այդպիսի որոշում, ապա պետք է լինի դրա համար պատասխանատվության մեխանիզմ: Դա կարող է լինել նախազգուշացում, կամ որեւէ այլ բան, բայց պետք էկասեցվի այդպիսի որեւէ ինքնագործունեություն:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 


 

Պետական ողջ ապարատը գործի է դրվել ոչ պետության համար
Հաջորդ նորություն next