27.03.2026
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոտ Մինասյան
prev Նախորդ նորություն

Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը

Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը: Սյունիքի մարզի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից:


Հիշեցնենք՝ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:


Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։


Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։

Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը
Հաջորդ նորություն next