27.03.2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին
prev Նախորդ նորություն

Թմրամիջոց ապօրինի իրացրած անձինք կալանավորվել են. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ 20 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու և հետագայում դրանք ՀՀ-ում այլ անձանց իրացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքները, հայտնում Քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Ա.Մ.-ն և Վանաձորի նակիչ Հ.Դ.-ն, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, 2026 թվականի փետրվարի 2-ին վերցրել են ՀՀ տեղափոխված թմրամիջոցների պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթները, դրանք տեղադրել ավտոմեքենայի սրահում, տեղափոխել Արարատի մարզում գտնվող հյուրանոց և թաքցրել: Սակայն, վերջիններս ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ա.Մ.-ի և Հ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությանն օժանդակելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Փաշինյան, Կոշտա և ֆոն դեր Լայենը կհանդիպեն Երևանում ՀՀ–ԵՄ առաջին գագաթնաժողովին
Հաջորդ նորություն next