25.03.2026
ՔՊ-ն Վլադիմիր Վարդանյանին դարձրեց ՍԴ դատավոր
prev Նախորդ նորություն

Իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու 90-ներին ձևավորված գենետիկ կոդը. Բելլա Քոչարյան

Երեկ մտերիմներիս հետ ներկա գտնվեցի «Հաղթանակի գենեզիս» ներկայացմանը, որն ինձ համար ավելին էր, քան պարզապես թատերական բեմադրություն։ Այն յուրօրինակ վերադարձ էր մեր արմատներին՝ դեպի այն արժեքներն ու հոգեբանությունը, որոնք ձևավորվեցին 90-ականների բարդ ու վճռորոշ տարիներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը։


"Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը՝ այն արժեքային և հոգևոր հիմքը, որը ձևավորել է մեր ազգային դիմագիծը։


Շնորհակալություն ներկայացման հեղինակներին՝ մեր ինքնության այս նուրբ, բայց միաժամանակ խորքային և ազդեցիկ վերհանման համար"։

ՍԴ դատավորների վարձատրությունը կավելանա
Հաջորդ նորություն next