26.03.2026
Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում
prev Նախորդ նորություն

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է։

2023 թ. Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխիք այդ հարձակման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։

Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։

Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն»։ Բայց իրականությունը հակառակն է. խփում են հենց ընկածին։

Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի «ԳԻՆԸ»։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։

Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե «չպաշտպանվելու» երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ։

Մաթևոսյանն ասում էր.

"Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն.."։

Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը։


ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան

ՀՀ-ն 39 միլիոն եվրո պարտք է վերցնում մի բանի համար, որը բացարձակապես հրատապ չէ
Հաջորդ նորություն next