24.03.2026
Իրանական ԱԹՍ-ները խաթարել են Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնների աշխատանքը
prev Նախորդ նորություն

Իրանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը

Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբաին:


«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հավանությամբ և նախագահի հրամանագրով Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար», - X-ի իր էջում գրել է Թաբաթաբաին: