24.03.2026
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք
prev Նախորդ նորություն

Երբ պաշտոնյան փորձում է բացատրել «Արցախ» բառը, իրականում բացատրում է իր մանրությունը

Արցախը բառ չէ։ Արցախը ճակատագիր է։ Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է «խելացի» համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում «Արցախ» բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը և արտաքին կամքին հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:


«Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։


Արցախը հազարավոր զոհերի արյունն է, հարյուր հազարավոր մարդկանց կորցրած տունը, և մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմարած արժանապատվությունը։


Պաշտոնական ամբիոնից այդ բառը «նվազեցնելը» պարզապես անհաջող արտահայտություն չէ․ դա արժեքային ընտրություն է — հիշողության և մոռացության, արժանապատվության և հարմարավետության միջև։


Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է՝ չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները։


Որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի «համեմատել»։ Դրանք կամ կրում ես՝ կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է և տալու է իր արժանի պատասխանը»,- գրել է նա:

Մոնղոլիան կարող է զգալի արտոնություններ տրամադրել հայկական բիզնեսին
Հաջորդ նորություն next