24.03.2026
Սևանի ԲԿ տնօրենը ձևական աշխատակցի միջոցով ավելի քան 2 մլն դրամ է հափշտակել
prev Նախորդ նորություն

Ապրիլի 1-ից սոցիալական ոլորտի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների), ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։


Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։


«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Հետևաբար մայիսին, հարգելի գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ»,- ասել է Թորոսյանը։


Նախարարը նաև ասաց, որ ինքը՝ որպես նախարարության ղեկավար, ակնկալում է ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս և ծառայություններ մատուցելիս։

Լուսանկարը՝ aysor.am
Հաջորդ նորություն next