«Մայր Հայաստանի» 10 առաջարկները
«Մայր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Մեր առաջարկները հարստացնելու են այն ծրագիրը, որը մինչև այժմ մշակվել է «Առաջարկ Հայաստանի» մասնագիտական թիմի և ծրագրին միացած քաղաքական ուժերի, ոլորտային առաջատար մասնագետների կողմից:
Մեր առաջարկները տասն են: Դրանք ներառում են ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, բիզնեսը, սոցիալական ոլորտը, մայրաքաղաքի կառավարումը, մարզերի զարգացումը և մեգանախագծերը:
Մենք պարբերաբար կներկայացնենք այդ 10 կետերի բացվածքները:
1. Երաշխավորված խաղաղություն
2. Հավասարակշռված դիվանագիտություն
3. Տնտեսության աճ․ ՀՆԱ–ն 2031–ին պետք է լինի առնվազն 75 միլիարդ դոլար
4. Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
5. Արժանապատիվ թոշակ
6. Մատչելի և որակյալ կրթություն
7. Վարկային գերության և բանկային ռեկետի բացառում
8. Առողջ մարմնում առողջ հոգի
9. Երևան՝ խելացի և մատչելի մայրաքաղաք
10. Մեգանախագծեր Հայաստանի համար
Հ․Գ․ Կից տեսանյութում ներկայացված է «Մայր Հայաստանի» առաջարկների ամբողջական փաթեթը։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյան