20.03.2026
Հայաստանում անձրևները չեն դադարի մինչև մարտի վերջ
prev Նախորդ նորություն

Գավառում կփորձարկվեն տագնապի շչակները. ՆԳՆ փրկարար ծառայություն

Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ բնակավայրում նախատեսված է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։


Միջոցառման շրջանակում՝ ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։


Փրկարար ծառայությունը հորդորում է բնակիչներին չանհանգստանալ և չտրվել խուճապի։


ՆԳՆ փրկարար ծառայություն