Բժշկությունը որպես ինդուստրիա. Հայաստանն անցնում է նոր համակարգի
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը նպատակադրվել է առողջապահական համակարգը վերածել բարձր տեխնոլոգիական և ինքնաբավ ինդուստրիայի։
Մարտի 19-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետության ռազմավարական ներդրումների շնորհիվ մասնավոր հատվածն ակտիվորեն անցել է նորարարությունների կիրառմանը, ընդհուպ մինչև երկիր գերժամանակակից բժշկական ռոբոտների ներկրմանը։
Այս գլոբալ փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը դարձավ 2026 թվականի հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հին մոդելներին վերադարձ այլևս չի լինելու, քանի որ բարեփոխումներն արդեն իսկ կյանքի են կոչվում անգամ մարզերում։
Այս փուլում ապահովագրության շահառու են դարձել 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները, անչափահասները, 65 և բարձր տարիքի կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք, իսկ համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։