18.03.2026
Լուսանկարը՝  Travelask.ru
prev Նախորդ նորություն

ՀՀ ԿԸՀ նախագահն ընդունել է Լատվիայի դեսպանին. քննարկվել են առաջիկա ընտրությունները

ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեն մարտի 18-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում: Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։


«Դեսպանին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպան Մեդնեն հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքից և առաջարկել ԵՄ անդամ Լատվիայի աջակցությունը։


ԿԸՀ նախագահը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները և ընտրությունների հիմնական գործողությունների նախապատրաստման ժամանակացույցը»,-հայտնումե ն ԿԸՀ-ից։