18.03.2026
Լուսանկարը՝ aysor.am
prev Նախորդ նորություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լուսանկարը՝  Travelask.ru
Լուսանկարը՝ Travelask.ru

Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:


Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։


Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։