18.03.2026
Իրանը հայտարարեց Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին
prev Նախորդ նորություն

Իրանը տեղեկացրել է Բուշերի ատոմակայանի վրա արկի հարվածի մասին

Իրանը տեղեկացրել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ԱԷՄԳ), որ երեքշաբթի երեկոյան Բուշերի ատոմակայանին արկ է հարվածել, ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ։


«Կայանի վնասման կամ անձնակազմի վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկնում է իր կոչը՝ հակամարտության ընթացքում առավելագույն զսպվածություն ցուցաբերելու՝ միջուկային վթարի ռիսկը կանխելու համար», - նշել է գործակալությունը։


Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Բուշերի ատոմակայանին արկ է հարվածել։


Ըստ կազմակերպության՝ հարվածը չի պատճառել ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային վնասներ և չի վնասել էլեկտրակայանի որևէ մասը։