18.03.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Իրանը հայտարարեց Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելի տարածքի վրա զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի մահվան։


Գործողությունը, որը ստացել է «Իրական խոստում 4» անվանումը, դարձել է հակամարտության մեկնարկից ի վեր պատասխան գործողությունների 61–րդ ալիքը, հայտնում են լրատվամիջոցները։


ԻՀՊԿ–ի տվյալներով՝ կենտրոնական Տել Ավիվում վնասվել է 100–ից ավելի թիրախ, ներառյալ ռազմական և ուժային օբյեկտները։ Կորպուսում ընդգծել են, որ հրթիռները հաղթահարել են Իսրայելի ՀՕՊ համակարգը առանց որևէ խոչընդոտի։ ԻՀՊԿ–ի գնահատականներով՝ հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի 230–ից ավելի  զինծառայող։ Տել Ավիվի հետ միասին հարձակման ենթարկվել են օբյեկտներ Երուսաղեմում, Հաֆա նավահանգստում, Բեեր Շևայում և Նեգև անապատում։