«Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո´ւն Հայաստանին». բողոքի ակցիաներ՝ Երևանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և նրանց միացած քաղաքացիները այսօր առավոտվանից Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի:
Նրանք շրջում են քաղաքով՝ «Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո´ւն Հայաստանին» պահանջով։
Կուսակցության անդամները հայտարարում են, որ Հայաստանի բանտերը այսօր լեցուն են քաղբանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ, ու այս ամենը վկայությունն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում, վախենալով իր աթոռը կորցնելուց: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ երկրի ներքին խնդիրները լուրջ հարված են հասցնում պետական շահերին։
"Առաջինը մեր երկրի շահերից է բխում, որ չլինեն անարդար կալանավորված մարդիկ։ Կալանքը դարձել է պատժի գործիք",- նշեց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր:
Կառավարության շենքի մոտ նրանք պահանջ ներկայացրեցին, որ Կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, քանի որ իրեն բան ունեն փոխանցելու: