13.03.2026
Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից
prev Նախորդ նորություն

Առանց փողոց իշխանափոխություն չի լինի

Երևանում բողոքի ակցիաներ են։ Փողոցում Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են։ Որքան հասկանում եմ և մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փողոց է դուրս գալիս։


Կարծում եմ՝ լավ միտք է։ Առանց փողոց իշխանափոխություն չի լինի։ Իսկ փողոցով՝ կլինի։ Նույնիսկ ավելի շուտ, քան բոլորը սպասում են։ Օրինակ, հունիսի 6-ին։ Կամ, մայսիս 6-ին…

Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա։ Հետևաբար, կարծում եմ, շատ լավ կլինի, եթե ընդդիմադիր մյուս կենտրոններն էլ այդ ուղղությամբ աշխատեն։ Եվ դա անեն որքան հնարավոր է շուտ։ Չզարմանաք, բայց ես դեռ հավատում եմ, որ ընդդիմությունը իշխանափոխության և ոչ թե մի քանի մանդատի համար է պայքարում։ Իրոք հավատում եմ։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան