13.03.2026
Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև
prev Նախորդ նորություն

Արգելքն Իրանից ՀՀ-ում պարենային ճգնաժամ չի ստեղծի. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարության ղեկավարը վստահեցնում է, որ հարևան Իրանում ընթացող ռազմական գործողությունների և դրանց հետևանքով սննդամթերքի արտահանման սահմանափակումների ֆոնին մեր երկրում պարենային անվտանգության խնդիր չի առաջանա:


Մարտի 12-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Թեհրանի կողմից կիրառվող արգելքները լուրջ անհանգստության առիթ չեն։ Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ինքնին հանդիսանում է գյուղմթերք արտահանող պետություն և արտաքին շուկաներ է մատակարարում տասնյակ հազարավոր տոննաներով պարեն։ Հետևաբար, ըստ վարչապետի, այս ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա։


Անդրադառնալով հարևան երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված հնարավոր գնաճի ռիսկերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պատկան մարմիններն իրականացնում են շուկայի ամենօրյա մշտադիտարկում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր։


Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը սննդամթերքի արտահանման սահմանափակումներ է մտցրել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո, որոնց ի պատասխան Թեհրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։