10.03.2026
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
prev Նախորդ նորություն

Ալիևը «պատմական» օրենք է ստորագրել Նախիջևանի վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «պատմական» օրենք է ստորագրել Նախիջևանի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Ըստ հաղորդումների՝ խոսքը «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ հաստատելու վերաբերյալ» օրենքի մասին է։


Մինչ այս փոփոխությունների իրականացումը, Նախիջևանի «սահմանադրության» նախաբանում նշված է եղել, որ «տարածաշրջանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով»։


Այդ պայմանագրերով հաստատվում էր, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս է, ինչպես նաև հստակեցվում էին նրա տարածքային սահմանները։


Նոր խմբագրության մեջ ընդգծվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի «անբաժանելի մասն» է։


Այսպիսով՝ Նախիջևանի «սահմանադրությունից» հանվում են «միջազգային պայմանագրերի հիշատակումները»։