Ճակատագրի հեգնանք. հաղթական ելույթ և իրանական հարված
Ճակատագրի հեգնանքով երեկ գիշեր՝ հենց այն պահին, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ելույթը, որում նա խոսում էր Իրանի ռազմական ներուժի ոչնչացված լինելու և իր երկրի հաղթանակի մասին, ուղիղ եթերով հեռարձակվում էր իսրայելական հեռուստաալիքներով, նույն այդ ելույթի կադրերի վրա հայտնվեց իրանական հրթիռային հարձակման մասին գուժող վազող տողը։
Այսօր առավոտյան Իսրայելից ստացվող կադրերը ցույց են տալիս, որ իրանական հրթիռային հարձակումը լուրջ ավերածությունների է հանգեցրել այդ երկրում, քանի որ իրանական կողմը կիրառել է տոննայանոց մարտագլխիկներով ծանր հրթիռներ։
Երեկ արդեն Իսրայելի ներսում մեկ այլ ՀՕՊ-ի ռադարի՝ լիբանանյան «Հիզբալլահի» հարձակման հետևանքով շարքից դուրս գալու լուրը ևս մի ցուցիչ է, որ իսրայելական և ամերիկյան ՀՕՊ-ի ռադարների կետային թիրախավորումն այս պատերազմում Իրանի կողմից կիրառվող նոր մարտավարություն է, ինչին Թեհրանի հակառակորդներն ակնհայտորեն պատրաստ չեն եղել։
Իրանագետ Վարդան Ոսկանյան