6.03.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Բաքվից Հայաստան է ուղարկվում ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակը

Հայաստան է ուղարկվում 1,984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն)։ Միևնույն ժամանակ, այսօր Բաքվից մեկնում է 135 տոննա պարարտանյութով բեռնված երկու վագոն, որոնք Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից։


Նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։