4.03.2026
Առաջ է մղվում Իրանի մասնատման ծրագիր. իրանագետ
prev Նախորդ նորություն

Եվրոպական երկրները աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ

Մինչև վերջերս եվրոպական մայրաքաղաքները հստակ հայտարարում էին, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Անցել է չորս օր, և որոշների մոտ դիրքորոշումներն արդեն փոխվել են։


Նրանք աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով։


Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների է ուղարկում ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեկ ականակիր, Փարիզն արդեն հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակրին՝ ուղևորվել դեպի Միջերկրական ծով:


Հարկ է ֆիքսել, որ դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել հատկապես այն բանից հետո, երբ Իրանի կողմից ռմբակոծվեց Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազան: Երբ հասկացան, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված և կարող է ամբողջովին խզել Իսպանիայի հետ առևտրային կապերը (նույնը կարող է սպառնալ նաև այլ երկրների):


Հասկացան, երբ վառելիքի գներն աշխարհում ու հատկապես Եվրոպայում սկսեցին թռիչքաձև աճել: Հասկացան, երբ տեսան, որ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունները, տարբեր երկրների կոմունիկացիոն, էներգետիկ-առևտրային շահերին է առնչվելու և որոշեցին անմասն չմնալ:


Չեմ կարծում, որ պաշտոնական Փարիզը և Լոնդոնը որոշել են աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, որովհետև ցանկանում են ամրացնել պաշտպանություն։ Այլ որովհետև արդեն անմիջականորեն զգում են սեփական շահերին ուղղված սպառնալիքները և ստիպված են անշտապ ներքաշվել Մերձավոր Արևելքում եփվող մեծ կաթսայի շիլափլաֆի մեջ:


Դատելով Եվրոպական ԶԼՄ-ների վերլուծականներից՝ նկատելի է այն թեզը, որ եթե կանխարգելիչ մասնակցություն չունենան այս պատերազմում, ապա այդ պատերազմի քամիները, կամ առնվազն դրանց տնտեսական, սոցիալական ու անվտանգային հետևանքները փչելու են նաև դեպի Եվրոպա:


Հ.Գ. Եթե հավատանք վերջին հայտարարությանը, ըստ որի՝ Իսրայելի բանակն արդեն վնասազերծել է Իրանի միջուկային պոտենցիալը, ապա այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան:


ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան