26.02.2026
Արաքչին պարզաբանել է Իրանի դիրքորոշումը միջուկային հարցի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիևը մայիսին Հայաստան չի այցելելու․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է, թե արդյոք նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։


Նրա խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումները չեն նախատեսում տարբեր մակարդակներում ներկայացվածություն։


«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, նախատեսված չէ։ Այս կառույցի ձևաչափն այնպիսին է, որ ներկայացվածությունն իրականացվում է միայն պետությունների ղեկավարների մակարդակով։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը մայիսին Հայաստան չի այցելելու»։