25.02.2026
Երկրում խոշոր ներդրումային ծրագրերի «երաշտ» է
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։


«Ռուսաստանը օկուպացրել է բազմաթիվ տարածքներ, և նրա զորքերը տեղակայված են տարբեր երկրներում՝ լինի դա Վրաստանում, թե Մոլդովայում։ Ուստի երկարաժամկետ խաղաղության համար պետք է հստակ լինի, որ նրանք պարտավոր են դուրս բերել իրենց զորքերը բոլոր այն օկուպացված տարածքներից, որտեղ ներկայումս գտնվում են», — հայտարարել է Կալասը։


Գուցե հարցնեք, թե ինչու՞ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը նույնիսկ հարմար առիթների դեպքում չի հիշատակում, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հատկապես, որ այս հարցը ծագել է ոչ վաղ անցյալում՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի խնդիրների։


Սրա պատասխանը առավել քան ակնհայտ է․
միջազգային հարթակներում Հայաստանը չի բարձրացնում այդ հարցը, իսկ միջազգային գործընկերներին ներկայացվում է, թե մեր և մեր տարածքները օկուպացրած պետության միջև որևէ խնդիր չկա։


Սակայն իրականում Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք շարունակաբար միայն զիջում ենք և կորցնում։


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա