25.02.2026
Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է
prev Նախորդ նորություն

Երկրում խոշոր ներդրումային ծրագրերի «երաշտ» է

Երկրում խոշոր ներդրումային ծրագրերի «երաշտ» է, կառավարության պաշտոնյաները զբաղված են ադրբեջանական բենզինի քաղաքական ակցիայից տնտեսական «բում» ստանալու հեքիաթներ պատմելով, ինչպես նաեւ ամերիկյան միլիարդավոր ներդրումների մասին պատումներով:


Ընդ որում, այդ միլիարդավոր ներդրումների առումով էլ ընդամենը մեկը ունի կոնկրետություն՝ ՆՎԻԴԻԱՅԻ տվյալների կենտրոնի ստեղծման մասին խոսակցությունը, որը սակայն ոչ այնքան Հայաստանի տնտեսության ներուժի բարձրացմանն է ծառայելու, որքան ընդամենը ամերիկյան ազդեցության ընդլայնմանը, եւ միլիարդավոր դոլարի ներդրում է այնքանով, որքանով պարզապես թանկ սարքավորումներ ենթադրող ներդրում է:


Այո, այն իհարկե պահանջելու է էլէկտրաէններգիայի մեծ ծավալ, բայց կարծես թե հենց այդ ծավալը արտադրելու համար էլ ամերիկացիները դիտարկում են մոդուլային ատոմակայանի կառուցումը: Այլ կերպ ասած, ԱՄՆ պարզապես Հայաստանում կկառուցի իր տնտեսությանն ու աշխարհաքաղաքականությանը ծառայող «փակ ցիկլ», որը խոշոր եւ առարկայական իմաստով որեւէ սկզբունքային բան չի ավելացնի Հայաստանի տնտեսական կարողությունների, արտադրողականության, արդյունաբերական ներուժի իմաստով:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա