25.02.2026
Անօգուտ ուղևորություն Լոս Անջելես. երկու հայ պաշտոնյա վատնում են հարկատուների գումարները
prev Նախորդ նորություն

Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից ևս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է և հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների և նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն:


Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, և չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական և հասարակական շրջանակները դիմել են Վեհափառին` թեմական առաջնորդին փոխելու պահանջով: Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում ՀՀ դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ջնջել է «Արցախ» բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել, ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիևի զայրույթը չհարուցի: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռը, գոտեպնդված Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությամբ և սփյուռքից եկող ազդակներով, շուտով ավելի կոնկրետ քայլերի կգնա»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


 


 

Երկրում խոշոր ներդրումային ծրագրերի «երաշտ» է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա