25.02.2026
Լուսանկարը` TRT на русском
prev Նախորդ նորություն

Իսրայելական բանակին հրաման է տրվել պատրաստվել Իրանի դեմ պատերազմի՞. 12-րդ ալիք

Վերջին օրերին բոլոր մակարդակներում քննարկվում է Իրանի վրա հարձակմանը Թրամփի կողմից կանաչ լույս տալու հնարավորությունը: Ըստ գնահատականների, եթե ԱՄՆ-ը հարձակվի, Իսրայելը ևս կմիանա Իրանի դեմ ռազմական գործողություններին: Դրա մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը:


Իսրայեը բարձր մարտական պատրաստվածության վիճակում է Իրանի վրա հնարավոր հարձակման պատճառով: Իսրայելական բանակին, ինչպես նաև փրկարար ծառայություններին հրահանգ է տրվել պատրաստվել պատերազմի: Իսրայելում կարծում են, որ որոշումը շատ մոտ է, և դա պայմանավորված է Ժնևի բանակցությունների փուլում առաջընթացի բացակայությամբ:


Քաղաքական մակարդակում կարծում են, որ եթե ամերիկացիները լայնածավալ հարձակում սկսեն, մեծ հավանականություն կա, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա՝ օգտագործելով հեռահար հրթիռներ: Այդ պատճառով տարբեր փրկարարական ծառայություններին և թիկունքի հրամանատարությանը հրահանգ է տրվել պատրաստվել պատերազմի:


Տարբեր անվտանգության մաիմիններ բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի:


 

Իրանում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա