19.02.2026
Փաշինյանի դիվանագիտական ընտրությունը
prev Նախորդ նորություն

Դատավճռի քաղաքական տրամաբանությունը

Ինչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց։


Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։


Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։


ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։


Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Մեղադրանք, որը չի վերանա. Ալիևի խոսքերն ուղղված են ամբողջ Հայաստանի դեմ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան