ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնություն ստացած 61 էլեկտրամոբիլների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեի կողմից դեռևս 2026 թվականի հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներից, վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար, սահմանված ժամկետում դիմել են 575-ի գծով․ չեն դիմել մնացած 61-ի գծով:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.4-րդ կետի համաձայն` Կոմիտեն ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած 637-րդ համարից) հրապարակում է այն 61 տրանսպորտային միջոցների ցանկը (կցվում է), որոնց հայտարարատուներն իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սակագնային արտոնությունից։
Հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները, սակագնային արտոնությունը վերականգնելու (մաքսատուրքը հետ ստանալու) համար, պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի մարտի 31-ը ներառյալ, դիմեն Մաքսային մարմին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնելով հետևյալ դիմումը (կցվում է):
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է՝ դիմումները պետք է ներկայացվեն հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից և դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հայտարարատու սուբյեկտին: Անհրաժեշտ է, նախքան դիմումը ներկայացնելը, կրկին ստուգել և համոզվել, որ դիմումում լրացված տվյալները ճիշտ են: