4.02.2026
Մշակութային ցեղասպանությունն Արցախում շարունակվում է
prev Նախորդ նորություն

Ռեժիմի արշավանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին

Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են:


Իշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունի, հետ քաշվի ու սեփական քաղաքական կապիտալը մաշեցնելով շարժվում է իր համար դեպի անորոշություն:


Ռեժիմի արշավանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն գիտակցում է տեղի ունեցողի ծանր հետևանքները, այլ իր կեցվածքով սատարում է Մայր Աթոռին:


Դեռ չեմ խոսում Եկեղեցու` որպես հազարամյակների պատմություն և կենսունակություն ունեցող ինստիտուտի մասին, ով ծանր հարվածներ հաճախ է ընդունել, սակայն կանգուն է մնացել:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Ինչը ինչով է պետք փոխարինել
Հաջորդ նորություն next