Արարատը՝ «իրական Հայաստանի» քաղաքականության «թիրախ»
Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները չե՞ն հասկանում, որ մեր ազգային կենսագործունեության «հայաստանյան» շրջանակում Արարատ լեռան հիշատակումը որեւէ կերպ չի նշանակում տարածքային պահանջ ներկայիս Թուրքիայի հանրապետության նկատմամբ:
Վստահ եմ, որ ոմանք իսկապես չեն հասկանում եւ ընդամենը կրկնում են այն նարատիվը, որ օրինակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ իր խոսակցությամբ պայմանավորված դիրքորոշումը «հիմնավորելու» համար:
Բայց, Նիկոլ Փաշինյանն ինքը իհարկե կարծում եմ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ: Բայց, Փաշինյանը պետք է ինչ որ կերպ «հիմնավորի» իր քաղաքականությունը, ընդ որում նաեւ իր էլեկտորատի մի մասի համար: Եվ ահա գտել է այդ «հիմնավորումը»:
Ես անգամ կասկածում եմ, թե այդ հարցը սկզբունքային է Թուրքիայի համար: Այլ է իհարկե, որ Թուրքիան բոլորովին դեմ չի լինի օգտագործել Հայաստանի իշխանության այդ պատրաստակամությունը:
Բայց, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառուցել «իրական Հայաստանի» քաղաքականությունը Արցախի կորստի արդարացման համար, եթե նա այդ քաղաքականության «թիրախ» չի դարձնում նաեւ Արարատը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան