28.01.2026
Եվրոպացիների հերթական աջակցությունը Փաշինյանի իշխանությանը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա բանակի երբեմնի դերի ու առաքելության վերականգնումը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առիթով առաջինը, ինչ գալիս է մտքիդ, այն մարդիկ են, ովքեր բավականին ծանր ու, առաջին հայացքից, անհաղթահարելի թվացող ժամանակներում բանակ հիմնադրեցին, դրա մասնիկը դարձան, կայացրեցին այն և բազում հպարտության առիթներ ստեղծեցին։

Այս օրը հերթական առիթն է հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու վերջին երեք տասնամյակներում հայրենիքի պաշտպանության բարձր առաքելությունն իրականացնելիս նահատակված մեր հերոսների հիշատակի առաջ։

Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելը՝ բանակի երբեմնի դերի ու առաքելության վերականգնման գործում և սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցելու համար:

Փառք մեր նվիրյալներին։
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին։


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան