23.01.2026
Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին. Կոտոլյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանից ներկրված բենզինի որակին։


«Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին»,-ասաց Կոտոլյանը։


Նա նշեց, թե Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը որևէ գործառույթ չի իրականացնում, երբ այս կամ այն ապրանքը հատում է ՀՀ սահմանը։


 


 

Խաղաղության պայմանագրի վավերացումից հետո սահմանին ԵՄ առաքելության կարիքն այլևս չի լինի
Հաջորդ նորություն next