23.01.2026
Ինչ հարցեր են քննարկել ՀՀ և Սինագպուրի նախագահները
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել, ընդդիմությունը բոյկոտեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովը արտահերթ նիստ  է գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված է ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը:


Նշենք, որ նախագիծը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։


Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ արտահերթ նիստի մեկնարկից առաջ՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ, առաջարկ է արվել հետաձգելու նախագծի քննարկումը, որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավման, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենան օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա՝ նորմալ եզրակացություն, սակայն մերժում են ստացել:


"Անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված: Այս ամենն ընդունելի չէ, մերժելի է: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը",- հայտարարեց Մինասյանը և ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:


 


 

Արցախում մնացած 10 հայերը եկել են Հայաստան
Հաջորդ նորություն next