21.01.2026
«La Vie en Rose». ֆրանսահայ երգիչ Հակոբը համերգով հանդես կգա Երևանում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը

Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վերաբնակեցումը։


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել 36 ընտանիք՝ 162 մարդ։ Նրանց հանձնվել են նոր բնակարանների բանալիները։


Հիշեցնենք, որ վերաբնակներին բնակեցնում են քանդված հայկական տների տեղում կառուցված շենքերում։ Չկա որևէ տեղեկություն այն մասին, թե սկզբունքորեն ինչ առնչություն ունեն այդ վերաբնակները Լեռնային Ղարաբաղի հետ։ Չի բացառվում, որ «նորաբնակներ» լինեն Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչները։


Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ 2021 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում 26 513 մարդ է վերաբնակեցվել։

Դատախազությունը կբողոքարկի Նաթան սրբազանին գաղտնալսելու դեպքով քրվարույթ նախաձեռնելը
Հաջորդ նորություն next