21.01.2026
ՀՀ լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 60-80 սմ-ով ավելի է
prev Նախորդ նորություն

Վահան Կոստանյանը Իտալիայում քննարկել է TRIPP-ից ակնկալվող հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ:


Կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարարական օրակարգին: Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորությունների շուրջ:

Փաշինյանին միացած եպիսկոպոսները «անվավեր կառույց» են հռչակել Գերագույն հոգևոր խորհուրդը
Հաջորդ նորություն next